Տուգանային միավորների համակարգի կիրառումը հետաձգվում է մինչև 2022 թ. հուլիսի 1-ը. փոխոստիկանապետ
15 Հունվար, 2021 12:17
Դիտումներ՝ *
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը նշեց, որ խախտումների համար տուգանային միավորների համակարգի կիրառումը ժամանակավորապես կհետաձգվի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը:
Նա հավելեց, որ կառավարությունը 1-ին ընթերցումից հետո միայն տեխնիկական փոփոխություններ է կատարել: