Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի նախկին խորհրդականներից եւս մեկը դատի է տվել ՍԴ նախագահ Արման Դիլանյանին։
Այս անգամ հայցը ներկայացրել է Վարդան Պողոսյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատական» տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ Դիլանյանին դատի են տվել նաեւ Թովմասյանի նախկին խորհրդականներ Գրիգոր Մուրադյանն ու Հրայր Ղուկասյանը։
Վարդան Պողոսյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով վերացնել 26.10.2020թ. համապատասխան կարգադրությունը, որով իրեն ազատել են աշխատանքից։ Այսպիսով՝ նա պահանջում է իրեն վերականգնել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնում, ինչպես նաեւ վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով։
Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 28-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանին։