ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընթրիքի է հրավիրել տնտեսական ոլորտի իր խորհրդականներին՝ շնորհակալություն հայտնելով լավ աշխատանքի համար, որի արդյուքնում հնարավոր է եղել խուսափել դեֆոլտից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
ԱՄՆ նախագահն իր թիմի հետ գնացել է Կապիտոլիումից ոչ հեռու գտնվող Good Stuff Eatery խորտկարան, որտեղ լավ համբուրգերներ և ֆրի կարտոֆիլ են մատուցում: «Միշելը միշտ այստեղ է գալիս»,- բացատրել է Օբաման այս խորտկարանի ընտրությունը: Կոնգրեսի աշխատակիցներն այստեղ հաճախ են այցելում: Սակայն նրանք էլ էին զարմացել, երբ տեսել են նախագահին իրենց կողքի սեղանի մոտ նստած: