ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Տեխաս նահանգում Մեքսիկայի հետ սահմանին կառուցված պատի մոտ, հայտարարել է, որ իր իրավահաջորդ դեմոկրատ Ջո Բայդենը չի կարողանա այն հեռացնել:
«Բոլոր այն նահանգներում, որտեղ մենք պատ ենք կառուցել, սահմանի ապօրինի հատումն ու թմրանյութերի մաքսանենգությունը նվազել է 80-90%-ով… Մենք չենք կարող թույլ տալ, որ Բայդենի վարչակազմը… քանդի այն:
Չեմ կարծում, որ դա տեղի կունենա»,- ասել է Թրամփը: