YouTube տեսահոսթինգի տնօրինությունը հունվարի 12-ին հեռացրել է վերջին տեսանյութը և յոթ օրով դադարեցրել է տեսահոլովակներ հրապարակելու և հեռարձակումներ վարելու հնարավորությունն ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական օգտահաշվից: Այդ մասին հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով հոսթինգի հայտարարությունը։
«Հանգամանալից ստուգումից հետո և բռնության ծագման մշտապես գոյություն ունեցող հավանականության առիթով անհանգստությունների լույսով մենք հեռացրեցինք Դոնալդ Թրամփի ալիքում բեռնված նոր կոնտենտը և թողարկեցինք նախազգուշացում բռնության սադրանք բովանդակող կոնտենտի նկատմամբ մեր քաղաքականության խախտման առանչությամբ,- մեջբերում է անում պորտալը Youtube-ի հայտարարությունից:- Դրա հետևանքով, նախազգուշացումների մեր վաղեմի համակարգին համապատասխան ալիքն այժմ չի կարող բեռնել նոր տեսանյութեր կամ (վարել) ուղիղ հեռարձակումներ առնվազն յոթ օրվա ընթացքում, ժամկետ, որը կարող է եկարաձգվել»:
Ավելի վաղ Twitter ընկերությունը հայտարարել է, որ մշտական հիման վրա փակել է Թրամփի անձնական օգտահաշվի մուտքը՝ նրա կողմից կանոնների խախտման պատճառով, ինչպես նաև այն կասկածների պատճառով, որ նա կարող Է փորձել անկարգություններ հրահրել: Նաև նրան զրկել են Facebook-ում և Instagram-ում գրելու հնարավորությունից մինչև լիազորությունների ավարտվելը: Բացի դրանից, Apple ընկերությունն իր App Store շարժական հավելվածների խանութից ժամանակավորապես հեռացրել է Parler միկրոբլոգների ծառայությունը, որը ժողովրդականություն է վայելում Միացյալ Նահանգների գործող ղեկավարի կողմնակիցների շրջանում: