Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Մոնղոլիայի հետ Ռուսաստանի սահմանին ուժեղ երկրաշարժ Է տեղի ունեցել

8,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մոնղոլիայի և Ռուսաստանի սահմանին: Այդ մասին հաղորդել է արտակարգ իրավիճակների նախարարության Իրկուտսկի մարզի վարչությունը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 01:32-ին: Էպիկենտրոնը գտնվում է Մոնղոլիայի Տուրտ բնակավայրից 34 կիլոմետր հեռավորության վրա: Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) երկրաշարժի մագնիտուդը գնահատում Է 6,5: Նրա տվյալներով՝ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում է Անգարսկից 277 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք: Օջախն ընկած Է տասը կիլոմետր խորության վրա: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS) հաղորդում Է 6,8 մագնիտուդի մասին:

ԱԻՆ-ի տվյալներով, Իրկուտսկի մարզում զգացվել են չորս-հինգ բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ, ինչպես նաև չորս հետցնցումներ: Բուն Իրկուտսկում գրանցվել են մինչև հինգ բալ ինտենսիվությամբ ցնցումներ:

Տարածաշրջանում հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը Instagram-ին հայտնել է, որ իշխանությունները զննում են տները և սոցիալական օբյեկտները, հունվարի 12-ին պլանավորվում է անցկացնել արտակարգ իրավիճակների տարածաշրջանային հանձնաժողովի նիստ:

Հենց Իրկուտսկում, տեղի իշխանությունների տվյալներով, ավերածություններ չկան, բոլոր օբյեկտներն աշխատում են հաստիքային ռեժիմով: Մինչև երեք բալ ուժգնությամբ հետցնցումներ են զգացվել նաև Կրասնոյարսկի երկրամասում: Տեղի բնակիչները սոցիալական ցանցերում գրում են այն մասին, որ օրորվել են իրենց տան ջահերը, տեղաշարժվել են մահճակալները, իսկ ոմանք նշել են, որ իրենց մոտ ցնցումներից առաջ կաղկանձում էին շները: Կրասնոյարսկի քաղաքապետարանում հաղորդել են, որ երկրաշարժից հետո տուժածներ ու ավերածություններ չկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում