Հունվարի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Ծովագյուղ-Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի Շորժա գյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi Pajero io և ВАЗ 2108 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական ամբուլատոր կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:









































