Sriwijaya Air ընկերության Boeing 737-500 մարդատար ինքնաթիռը կարող էր կործանվել ջրի հետ հարվածի արդյունքում: Այս մասին հայտնում է Ինդոնեզիայի տրանսպորտի անվտանգության ազգային կոմիտեն:
Միևնույն ժամանակ, եզրակացությունը դեռ վերջնական չէ, հայտնում է Straits Times-ը՝ հղում անելով կոմիտեի օդային անվտանգության հարցերով հետաքննության վարչության ղեկավար Նուրկահիո Ուտոմոյին:
Նրա խոսքով, եթե վթարը տեղի ունենար օդում, ապա բեկորները ցրված կլինեին ավելի մեծ տարածքի վրա:
Flightradar24 կայքի համաձայն, Boeing-ը վթարի է ենթարկվել թռիչքից 4 րոպե անց՝ գտնվելով 3000 մետր բարձրության վրա: Օդանավում եղել է 50 ուղևոր, անձնակազմի 6 անդամ և ավիաընկերության 6 աշխատակից:










































