«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության հարցն այնքան է լրջացել, որ նա վարչապետի պորտֆելը պահպանելու համար սկսել է իշխանության ներսում աջակիցներ փնտրել»,- գրում է թերթը և հավելում.
«Ըստ լուրերի՝ սրա հետ է կապված նաև Տիգրան Սարգսյանի՝ ԼՂՀ կատարած այցը (օգոստոսի 1-2), որի ընթացքում նա փորձել է ստանալ ԼՂՀ իշխանությունների աջակցությունը՝ փոխարենը խոստանալով ՀԲ-ից և այլ կառույցներից փողեր բերել Ղարաբաղ: Ըստ լրատվական կայքերի՝ վարչապետը փորձում է նաև կոնտակտներ գտնել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ, որ վերջիններս նրան գոնե ժամանակավորապես թիրախ չդարձնեն»:
Տ. Սարգսյանի խոսնակը երեկ հերքել է սույն տեղեկությունները: Թերթի աղբյուրները փոխանցում են, սակայն, որ գործող վարչապետի ջանքերը առայժմ արդյունք չեն տվել, և նրա պաշտոնանկության հարցը բարձրացվելու է սեպտեմբերին:










































