Թաիլանդը սպասում է զբոսաշրջիկներին՝ չնայած կորոնավիրուսի համաճարակին: Այս մասին հայտարարել է երկրի զբոսաշրջության վարչության ղեկավար Յուտասակա Սուպասորնը: Նա շեշտեց, որ բոլոր այցելուները պետք է 14 օր անցկացնեն կարանտինում և վճարեն դրա հետ կապված բոլոր ծախսերը՝ սնունդ, կացարան և բժշկական ապահովագրություն:
Դրանից հետո տուրիստական վիզայով կարող եք երկրում անցկացնել մինչև 270 օր: Ակնկալվում էր, որ արտոնյալ պայմանները զբոսաշրջիկներին կգրավեն, այնուամենայնիվ, նոյեմբերին և դեկտեմբերի սկզբին Թաիլանդ մուտք է գործել ընդամենը 825 հյուր: