Հռոմի պապի անձնական բժիշկ Ֆաբրիցիո Սոկկորսին մահացել է COVID-19-ի բարդություններից: Բժիշկը քաղցկեղ ուներ: 78-ամյա Սոկկորսին մահացել է հիվանդանոցում: Այս մասին գրում է Vatican News-ը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սոկկորսորին իր անձնական բժիշկ էր ընտրել 2015 թվականին: Նա իմունոլոգիայի մասնագետ է, և այս առարկան դասավանդում էր Հռոմի հիվանդանոցային բժշկական դպրոցում:
2017-ին դստեր մահը, որը վրա էր հասել ծանր հիվանդության պատճառով, Սոկկորսիին անամոք վիշտ պատճառեց։ Բժիշկը խորապես սգում էր նրա մահը։