Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 8-ին, ժամը 20։01-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 24 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և մեկ ավտոսանդուղք։
Պարզվել է, որ շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։