Երևանի «Փյունիկ»-ն առաջին մարզումն է անցկացրել արձակուրդից հետո և նոր գլխավոր մարզիչ մասնակցությամբ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մարզումն անցկացվել է «Փյունիկ»-ի մարզաբազայում: Հավաքի այլ մանրամասներ հայտնի չեն: Նախօրեին հայտնի դարձավ, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն 16-րդն է (16 միավոր), «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են` 5-ական միավոր: