Ռուսաստանի Կալինինգրադի մարզում բռնագրավվել է տեղական «Известия Калининграда» թերթի ողջ տպաքանակը: Չնայած իշխանությունները պնդում են, որ թերթի որոշ նյութեր ծայրահեղական բնույթ էին կրում, սակայն գերմանական DPA գործակալությունը կարծիք է հայտնում, որ պատճառը առաջին էջում նախագահ Մեդվեդևի անհաջող նկարն էր:
Մեդվեդևը պատկերված է ագահորեն ձմերուկը կծելիս և երևում է նրա ժանիք ատամը: Թերթում քննադատվում էին մարզային իշխանությունները և դրանց հրաժարականն էր պահանջվում: Հրապարակվել էր քաղաքացիների բաց նամակը նախագահին, որտեղ նոր նշանակված նահանգապետ Ցուկանովի հասցեին սուր քննադատություն կար:









































