Թունիսում ձերբակալվել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ղեկավարներից մեկը: Գործողությունն իրականացրել են տեղական հատուկ ծառայությունները, հայտնում է Թունիսի ՆԳՆ-ն:
Տղամարդը «թեժ կետերից մեկում խմբավորման ղեկավար դեր է իրականացրել»: Գործողության ընթացքում նրա հանցակիցները վնասազերծվել են: Հիշեցնենք, որ Թունիսը հայտնի զբոսաշրջային ուղղություններից է։










































