Կապիտոլիումի շրջակայքում մետաղական ցանկապատ կտեղադրվի: Այն կգործի ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության ժամանակ: Ազգային գվարդիայի 6200 մարտիկներ կօգնեն ապահովելու անվտանգությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը:
Ինչպես նշվել է ԱՄՆ-ի բանակի նախարար Ռայան ՄաքՔարթիի մամուլի ասուլիսում, Ազգային գվարդիայի աշխատակիցների թիվն այս անգամ ավելի մեծ է, քան «սովորական երդմնակալության» ժամանակ: Ցանկապատը կլինի մոտ երկու մետր բարձրության: Այն կմնա առնվազն 30 օր:





































