Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը միտումնավոր ապստամբություն է հրահրել:
Մամուլի ասուլիսում Ջոնսոնը նշել է, որ Թրամփը «մարդկանց դրդել է գրոհել Կապիտոլիումը»: Նա նաև «որպես նախագահ անընդհատ կասկածներ էր հայտնում ազատ և արդար ընտրությունների արդյունքի վերաբերյալ»: Բրիտանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ դա բոլորովին ճիշտ չէր:
Այնուամենայնիվ, ինչպես նշել է Ջոնսոնը, ժողովրդավարությունը հաղթել է, և ընտրված նախագահը «այժմ պատշաճ կերպով հաստատված է»:









































