Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնաբանել է Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգություններն ու ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի կոմից 2020 թ. Նոյեմբերի 3-ին կայացած ընտրություններում պարտությունն ընդունելուց հրաժարվելը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Անցած գիշեր մենք բոլորս տեսանք Կոնգրեսի գրավման անհանգստացնող կադրերը, դրանք ինձ զայրացրին և տխրեցին», – ասել է կանցլերը:
Նա նաև նշել է, որ «շատ ցավում է, որ նախագահ Թրամփը չի ընդունել իր պարտությունը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կապիտոլիումում անկարգությունների ֆոնին ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է դեմոկրատ Ջո Բայդենի ընտրվելը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում:










































