ՌԴ պաշտպանության նախարարության կայքում հունվարի 5-ին հրապարակվել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ժամանակ «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրի աշխատանքը։
«Ստեփանակերտի ծայրամասերի ականազերծման ընթացքում ռուս խաղաղապահների կողմից կիրառվում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթյունավտանգ աշխատանքներ կատարելիս և պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը եղանակային ցանկացած պայմաններում»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նոյեմբերի 23-ից ռուս խաղաղապահները չպայթած զինամթերքից մաքրել են ավելի քան 414․6 հա տարածք, ավելի քան 160 կմ ճանապարհ, 617 շենք-շինություն, այդ թվում՝ ավելի քան 20 սոցիալական նշանակության օբյեկտ, մոտ 19 հազար պայթյունավտագ առարկա։
ԼՂ տարածքի ականազերծման աշխատանքները շարունակվում են։