Իրանը սկսել է ուրանի 20% հարստացման գործընթացը: Դա տեղի է ունենում Ֆորդոուի միջուկային օբյեկտում:
Երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիայի խոսքով՝ սկսվել է UF6 գազի՝ ուրանի հեքսաֆտորիդի մատակարարման գործընթացը:
Բացի այդ, օրենքը նախատեսում է երեք ամսվա ընթացքում օգտագործել նոր սերունդների ցենտրիֆուգներ:
Մինչդեռ իրանական «Պատժամիջոցները չեղարկելու ռազմավարական միջոց» օրենքը ենթադրում է ուրանի արտադրություն ոչ միայն 20% հարստացման մակարդակով, այլև ավելի բարձր: Եվ այդպիսի ցուցանիշներն արդեն զենք են համարվում:









































