Դեմոկրատ Նենսի Փելոսին ընտրվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 117-րդ գումարման խոսնակ: Նիստը հեռարձակվում է օրենսդիր մարմնի կայքում:
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը ստացել է կոնգրեսականների մեծամասնության աջակցությունը՝ շրջանցելով հանրապետական Քևին Մակքարթիին:
80-ամյա Փելոսին չորրորդ անգամ է ընտրվել Ստորին պալատի խոսնակ: Նա Կոնգրեսում այս պաշտոնը զբաղեցրել է 110-րդ և 111-րդ և 116-րդ գումարումներում:
ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմը, որի անդամներն ընտրվել էին 2020 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում, իր պարտականությունները ստանձնել է հունվարի 3-ից:











































