Վրաստանում նորից կգործեն սահմանափակումները՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ: Ամբողջ երկրում կփակվեն բոլոր խանութները՝ բացի մթերային խանութներից, ինչպես նաև խոշոր առևտրի կենտրոնները: Նորից կներմուծվի պարետային ժամ: Ժամը 21.00-ից մինչև 5.00-ը արգելվում է երթևեկությունը քաղաքում և բնակավայրերի միջև:
Բացի դրանից, մինչև հունվարի 15-ը երկրում պաշտոնական հանգստյան օրեր են: Այնուհետև սահմանափակումները կգործեն միայն շաբաթ և կիրակի օրերին: Եթե կառավարության ծրագիրը բարեհաջող լինի, ապա հունվարի 31-ին երկիրը կվերադառնա սովորական կենսաձևին:
Այժմ երկրում նկատվում է կորոնավիրուսով հիվանդացության անկում: Հունվարի 2-ին գրանցվել է միայն 342 դեպք: