Սերբ ցուցարարները կանգնեցրել են Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար գեներալ-մայոր Էրհարդ Բյուհլերին, երբ վերջինս ուղևորվում էր սերբական համայնքի ղեկավարների հետ հանդիպման: Հանդիպման նպատակը սահմանային գոտում աճող լարվածության հաղթահարումն է: Սերբական առաջնորդները դիմել են ցուցարարներին, որպեսզի նրանք բացեն ճանապարհը: Ցուցարարները վանկարկել են. «Սերբիա, Սերբիա»:









































