Ամերիկյան գիտնականները եկել են այն եզրակացության, որ դիետայի նստած մարդկանց ուղեղը ստիպված է ուտել սեփական բջիջները: Ընդ որում՝ այդ ժամանակ քաղցի զգացումն ավելի է ուժեղանում:
Հետազոտության համաձայն, որն անց է կացվել Նյու Յորքի Իեշիվա համալասարանի Ալբերտ Էյնշտեյնի անվան քոլեջում, ինչպես օրգանիզմի մյուս մասերի դեպքում, ուղեղի բջիջները սկսում են իրենք իրենց ուտել, որպեսզի լրացնեն էներգիայի պակասը՝ սովի հետևանքները չեզոքացնելու համար: Այս մասին գրում է The Telegraph-ը: Այդ պրոցեսը կոչվում է աուտոֆագիա:
Պրոֆեսոր Ռաջաթ Սինգհն ասել է, որ այս հետազոտությունը թույլ կտա ստեղծել դիետայի ավելի գործուն մեթդներ, որոնք թույլ կտան և՛ քչացնել օրգանիզմի քաշը, և թույլ չտալ, որպեսզի դա ազդի ներքին օրգանների և հատկապես՝ ուղեղի վրա:








































