Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

2 տարվա ընթացքում հասանք նրան, որ պատերազմի ընթացքում մեկուսացվեցինք. աննորմալ է` ԵՄ-ի համար մենք ու Ադրբեջանը նույն հարթության վրա ենք

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստին ժամանելիս ասել է, որ փորձել է եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, բայց չի ստացվել: Բացի այդ, Բորելը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի օգնությամբ ձեռք բերված հրադադարի պայմանագիրը կանխել է մարդկային հետագա զոհերը, շեշտել է, որ այն պետք է ամբողջությամբ պահպանվի:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։

– Պարոն Գրիգորյան, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ԵՄ-ն փորձում է ակտիվություն ցուցաբերել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

– Պետք է նախ հասկանալ, թե Բորելը որ ժամանակահատվածի մասին էր խոսում։ Դա էական նշանակություն ունեցող հանգամանք է։ Օրինակ՝ պատերազմի ժամանակ Ժնևում փորձ եղավ հանդիպում անցկացնել, Ադրբեջանի արտգործնախարարը գնաց Ժնև, մերոնք՝ ոչ։ Հետո Ֆրանսիայի նախագահը պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին կանչեց իր մոտ, սակայն այդ հանդիպումը տեղի չունեցավ։ Ես դժվարանում եմ նշել, թե Բորելը կոնկրետ որ ժամանակահատվածի  մասին էր խոսում, որովհետև եղել են տարբեր նախաձեռնություններ եվրոպական տարբեր երկրների ու կառույցների միջոցով։ Դրա ակտուալությունը ինչքանո՞վ է հիմա պահպանված։

Այո՛, Եվրամիությունն ուզում է մեզ հետ աշխատել, բայց շատ բան էլ մեզնից է կախված։ Հայտնի ՍԵՊԱ-ի համաձայնագիրը մենք իրականացնելո՞ւ ենք, թե՞ ոչ։ Եվրոպան պատրաստ է նաև Ադրբեջանի հետ աշխատել։ Մեր արտգործնախարարին ընդունելուց հետո ընդունեցին նաև Ադրբեջանի արտգործնախարարին, այնտեղի հետ կապված էլ կան լուրջ պլաններ։ Ես գիտեմ մեկ հստակ բան՝ Եվրամիությունը, որպես գործընկեր, Հայաստանի համար շատ կարևոր է, ու մենք դա պետք է հասկանանք։ Հիմա գիտեք, որ բոլոր երկրները ավարտեցին  համաձայնագրի վավերացումը, հիմա պետք է մեկ ամփոփ հայտարարություն Եվրամիության կողմից։ Ինչո՞վ է կարևոր այդ փաստաթուղթը՝ և նրանով, որ կան կարևոր դրույթներ դատաիրավական բարեփոխումների մասին, և նաև նրանով, որ այնտեղ կան շատ կոնկրետ սոցիալական ծրագրեր՝ գյուղատնտեսության, տուրիզմի ոլորտում։ Դա է պատճառը, որ մենք ինչքան շուտ այդ համաձայնագիրը  իրականացնենք՝ այնքան լավ։ Լավ է, որ արտգործնախարարը գնաց Բրյուսել, հանդիպումներ ունեցավ, բայց հիմա նաև ծրագիրը պետք է հունի մեջ գցենք։ Հիմա նույնիսկ կարևոր չէ՝ այս կամ այն նախաձեռնությունը հայ-ադրբեջանական  կամ Լեռնային Ղարաբաղի կոնտեքստում ստացվեց, թե ոչ։ Հիմա շատ կարևոր են երկկողմ հարաբերությունները՝ Եվրամիություն-Հայաստան։ Ես  կարդացել եմ Բորելի հայտարարությունները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ կապված, և ցավալի է, որ մենք Ադրբեջանի հետ գրեթե նույն հարթության վրա ենք։ Դա աննորմալ երևույթ է մեզ համար։ Ադրբեջանը երբեք չի փայլել ժողովրդավարությամբ, որ ասենք՝ լավ, իրենց մոտ էլ կա ժողովրդավարություն։

– Համաձայն չե՞ք, որ այս ընթացքում մեր կողմից այդ ուղղությամբ բավարար աշխատանք չի իրականացվել։

– Վերջին պատերազմի ընթացքում կատարվել են լայնամասշտաբ հարձակումներ Արցախի հայության նկատմամբ, այդ հարցը պետք է շոշափվեր։ Մեզ համար կարևոր են հենց երկկողմ հարաբերությունները Եվրամիության հետ։ Հիմա խոսում ենք, որ չկան ներդրումներ, ունենք խնդիրներ հետպատերազմական ծանր իրավիճակում։ Կա կազմակերպություն՝ հզոր ու ազդեցիկ, որը կոնկրետ ծրագրեր է ուզում իրականացնել։ Նաև Արցախում  է հնարավոր որոշակի աշխատանքների իրականացումը։ Հայաստանը դուրս է բերել զորքերը 7 շրջաններից, կարող է նաև այդ ուղղությունը բացվել, դա է կարևորը, իսկ նախորդ տարիների ընթացքում աշխատանքը բավարար չի եղել։

– Իսկ Ռուսաստանն ինչպե՞ս կնայի Եվրամիության ակտիվությանը ղարաբաղյան հարցում։

– Եթե մենք անընդհատ նայենք, թե Ռուսաստանն ինչպես կարձագանքի՝ մեծ հաշվով ապրելն անիմաստ կդառնա։ Կարող ենք ինքնասպանություն գործել ու ավարտել մեր կյանքը։

Ես հիմա խոսում եմ առաջին հերթին Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների մասին։ Այդ հարաբերությունները իրենց մեջ չեն պարունակում ռազմատեխնիկական համագործակցություն։ Ի՞նչ առարկություն պետք է ունենա Ռուսաստանը։ Ես հասկանում եմ, որ Ռուսաստանը կարող է ինչ-որ առարկություն ունենալ ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված… կարող են ասել՝ մենք ինչ-որ չափով ապահովում ենք ձեր անվտանգությունը, ինչո՞ւ հաշվի չեք առնում։ Ու դա նորմալ է։ Բայց երբ խոսքը գնում է տնտեսական համագործակցության, տուրիզմի, գյուղատնտեսության  մասին, ի՞նչ առարկություն պետք է ունենա Ռուսաստանը։ Ուզում եմ ասել, որ կան հարցեր, որ նույնիսկ անիմաստ է քննարկել, թե Ռուսաստանն ինչպես կվերաբերվի։ Պետք է աշխատես, աշխարհի հետ համագործակցես։ Վերջին 2 տարվա ընթացքում զարմանալիորեն մենք ոչ մի ակտիվություն ոչ մի ուղղությամբ չցուցաբերեցինք։ Դրա համար էլ ամբողջ պատերազմի ընթացքում մեկուսացված էինք։ Հիմա պետք է զրոյից սկսենք այդ հարաբերությունները կառուցել՝ նույն Եվրամիության, Չինաստանի ու Իրանի հետ։ Չեմ կարող ասել, թե ինչու մենք վերջին 2 տարվա ընթացքում հասանք նրան, որ մեկուսացվեցինք նաև պատերազմի ժամանակ։ Պետք է վերլուծենք ու սկսենք աշխատել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում