Օգոստոսի 2-ին՝ ժամը 18:40-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան-Լոռի բերդ ավտոճանապահի 2-րդ կմ-ում՝ Ձորագետի կիրճում, տեղի է ունեցել քարաթափում, կա տուժած եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Ժամը 19:30-ին փրկարարների ուժերով քարերի տակից դուրս է բերվել Ստեփանավան քաղաքի բնակիչ 1967թ. ծնված Մնացական Թաթուլյանը, որը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «1-03» ծառայության աշխատակիցների կողմից հոսպիտալացվել է Ստեփանավան քաղաքի հիվանդանոց:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:









































