Կառավարության վաղվա նիստում քննարկվելու է որոշման նախագիծ, որի համաձայն՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը կհատկացվի 1 410,9 հազար դրամ:
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Էներգաինվեստ-էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգերի ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի՝ մինչև վերջինիս գոյության դադարեցման պահն անհրաժեշտ պահպանման ծախսերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը 2011 թ. ինն ամսում հատկացնել 1,410.9 հազար դրամ:









































