Ղազախստանն աննպատակահարմար է համարում Սիբիրի գետերը շրջելու գաղափարը: Այս մասին հայտարարել է Ղազախստանի հիդրոերկրաբանության և երկրաէկոլոգիայի ինստիտուտի ակադեմիկոս Պյոտր Պլեխանովը:
«Լուժկովի առաջարկությունները քննարկվել են կառավարությունում, վարչապետ Քարիմ Մասիմովի հրահանգով նույնիսկ ստեղծվել էր հանձնաժողով, որին հանձնարարվել էր պարզել դրա նպատակահարմարությունը»,- ասել է Պլեխանովը: Պլեխանովը հավելել է, որ երկար քննարկումներից հետո աննպատակահարմար է համարվել Ռուսաստանից մեծ գետերի ջրերը դեպի Ղազախստան արտամղելու հարցը:
Հիշեցնենք, որ 2009 թ. հունվարին Մոսկվայի այն ժամանակվա քաղաքագլուխ Յուրի Լուժկովն առաջարկել էր իրականացնել սիբիրյան ջրերի հոսքը փոխելու նախագիծ, որպեսզի ռուսաստանյան մի շարք շրջաններ, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրները ստանան ջրի լրացուցիչ ռեսուրսներ, որոնք, հոսելով դեպի հյուսիս, հենց այնպես լցվում են համաշխարհային օվկիանոս: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:









































