Եվրամիության 27 անդամ երկրների մշտական ներկայացուցիչները պայմանավորվել են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների երկարացման մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՄ Խորհրդում եվրոպական երկրներից մեկի պատվիրակության աղբյուրը:
Խոսքը սահմանափակող միջոցների մասին է, որոնք պետք է ավարտվեին 2021 թվականի հունվարի 31-ին, այժմ դրանք երկարացվել են վեց ամսով:
Դիվանագետը բացատրել է, որ հաջորդ քայլը ԵՄ խորհրդի որոշումը պաշտոնապես հաստատելն է, այնուհետև այն կհրապարակվի Եվրամիության պաշտոնական տեղեկագրում: Դրանից հետո ընդլայնումն ուժի մեջ կմտնի:









































