Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Խծաբերդի ուղղությամբ մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել:
Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված և գերեվարված զինծառայողների հարազատները փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը:












































