Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Շուշիի օպերացիան չստացվեց, մինչև հիմա հանելուկ է․ այլ գումարտակ էր տարվել, որոնք փախել էին

Արցախյան երկրորդ պատերազմում պարտություն կրելու պատճառների մասին հետպատերազմյան շրջանում շատ զինվորականներ խոսեցին. հնչում են իրար հակասող կարծիքներ:

«Պարտության պատճառները հնարավոր կլինի պարզել, եթե օբյեկտիվ քննություն կատարվի: Դատախազությունն առաջին հերթին պետք է քրեական գործ հարուցի դավաճանության վերաբերյալ, և այդ ժամանակ պարզ կդառնա՝ ովքեր են դավաճանները, և ինչպես դավաճանեցին, որ մենք կրեցինք պարտություն»,- թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը՝ հավելելով, որ այս գործի քննությամբ պետք է զբաղվի քննչական այնպիսի խումբ, որը նվիրված է երկրին և քաղաքական շահ չի սպասարկի: «Անկախ նրանից թե, ով է դավաճանը, պետք է բացահայտվի,- նշեց Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ դավաճանություն եղել է ամբողջ ճակատով մեկ. «Բոլոր ճակատներում եղել է նույն սցենարը. հրամանատարական կազմից շատերը զինվորներին ասել են՝ հողերը ծախված են, իզուր եք կռվում, թողեք, գնացեք: Հիմա այդ զինվորներն էլ կան, և եթե քննություն գնա, այդ զինվորներին էլ կգտնեն, այդ հրամանատարներին էլ: Ասել են, որ Նիկոլն այս հողերը շուտվանից է ծախել: Այս խոսակցությունը տարածվել է Հադրութում, Ջաբրայիլում, Օմարում, Մատաղիսում… Եվ հիմա այդ տղաները, փառք Աստծո, կան, և կարող են վկայել, թե  բարձր հրամանատարությունից, գեներալիտետից անձամբ ովքեր են իրենց ասել այդ բառերը, նախկին հրամանատարներ էլ են եղել, բանակի հրամանատարի տեղակալներ էլ են եղել: Քննությունը կպարզի, թե ով և ինչ է ասել»:

Դիտարկմանը, որ առաջնագծում նաև այնպիսի հրամանատարներ են եղել, որոնց ենթակայության տակ գտնվող հատվածում հնարավոր չի եղել այդպիսի խուճապ առաջացնել, Մելքոնյանն արձագանքեց. «Մեզ մոտ՝ հյուսիսային հատվածում, խուճապը միանգամից գնաց, բայց երբ այսպիսի խոսակցություն էր սկսվում, մենք դա փակում էինք, չէինք թողնում, որ շարունակվի, և կազմակերպեցինք այնպես, որ մինչև վերջ տղաները կանգնեցին»:

Փաստորեն եղել են մարդիկ, որոնց համար շահեկան է եղել հայկական կողմի պարտվելը: Անդրադառնալով այս դիտարկմանը, Մելքոնյանը նշեց, որ այնպիսի տպավորություն ունի, կարծես թե Ղարաբաղը տալը ոչ ոքի վրա ազդեցություն չունեցավ. «Հիմնականում հրամանատարների մասին է խոսքը: Նրանք մեղավորներ են փնտրում, բայց դրանից առաջ պետք է մտածել՝ ինչ չենք արել, որ այսպես ստացվեց»:

«Պատերազմի երրորդ-չորորդ օրը մենք իմացանք, որ ճեղքել են, ու Արաքսի ափով 8 կմ առաջ են գնում: Այդ օրերին մեր հատվածում էլ ուժեղ հարձակում եղավ… եվ արդեն տեղեկություններ կային, որ Ջաբրայիլում, Հադրութում արդեն ճեղքել են և մի քանի ուղղությամբ են գնում: Այդ ճեղքումը հանելուկային էր… Հետո գնում էին դեպի Շուշի, բայց հաջողվել էր ջախջախել նրանց 400 հոգանոց առաջապահ զուրքին: Հետո հանելուկային էր, էդ ոնց եղավ, որ ճանապարհ էր բացված, անտառները մինչև պատերազմը կտրած են եղել: Եվ այդ հատվածով էլ մտել են Շուշի… Հանելուկ է, ոնց եղավ, որ դեռ Շուշիում կռիվ էր գնում, իսկ Ստեփանակերտը դատարկվում էր, բայց այնտեղ բնակչության 4-5 հազարը ունակ էր զենք վերցնելու և կռվելու»,- ընդգծեց գեներալը:

Անդրադառնալով Սամվել Բաբայանի հայտարարություններին՝ Մելքոնյանը հավաստիացրեց, որ նրա ասածների 80 տոկոսը ճիշտ է, իսկ 20 տոկոսի մասին չի խոսել:

«Շուշիի օպերացիա էր պլանավորված, չստացվեց, որովհետև այլ գումարտակ էր տարվել, և փախել էին»,- նշեց մեր զրուցակիցը:

Նա նաև ընդգծեց, որ հիմա մեզ համար կարևոր խնդիրը բանակն ուշքի բերելն է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում