Կառավարության վաղվա նիստում 20,000 դոլար է հատկացվելու «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 23459/03 գանգատով կայացված վճռի պահանջները կատարելու նպատակով:
2011 թվականի հուլիսի 7-ին մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի կողմից վճիռ էր կայացվել ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Գումարը հատկացվելու է 2011 թվականի 3-րդ եռամսյակում՝ արդարադատության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:










































