Բաշկիրիայի Աբզելիլովսկի շրջանի Իշբուլդինո գյուղի մասնավոր հանգստյան տանը հրդեհ է բռնկվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը:
Արդյունքում 11 մարդ է զոհվել: Նշվում է, որ մինչ հրշեջների ժամանումը չորս մարդ ինքնուրույն տարհանվել է:
Նախարարության տվյալներով՝ հրդեհվել է հանգստայն տան ամբողջ տարածքը՝ 162 քառ.մ։
Ներկայումս պարզվում են դեպքի պատճառներն ու հանգամանքները:










































