Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

Ինչ հատուկ ծառայություններ են ապակայունացնում Հայաստանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանը հղած ուղերձում խոսել է այն մասին, որ արտաքին հատուկ ծառայությունները անում են գործողություններ՝ միտված Հայաստանում ներքին ապակայունացմանը, որով փորձում են թուլացնել Հայաստանը:

Որ Հայաստանի ապակայունացումը միշտ և, առավել ևս՝ այս ծանր փուլում, եղել է ազգային անվտանգության սպառնալիք՝ ավելորդ է մեկնաբանել անգամ: Մյուս կողմից, սակայն, երբ կառավարության ղեկավարը խոսում է այդ մասին, ոչ միայն ավելորդ չէ, այլև անհրաժեշտ է հարցը, թե հատկապես ինչ հատուկ ծառայությունների մասին է խոսքը:

Բանն այն է, որ այստեղ իրավիճակի կոնկրետացման բացակայությունը բերում է հանրության ոչ այնքան լրջացմանը և զգոնացմանը, որքան հակառակը: Որովհետև Հայաստանում մեծ հաշվով հետանկախական «բարի ավանդույթ» է, երբ որևէ ներքաղաքական թեժ կամ լարված մթնոլորտ տվյալ պահի իշխանությունը վերագրում է արտաքին ծառայությունների պատվերով ներքին ապակայունացում առաջացնելու տրամաբանությանն ու մոդելին: Երբ այդ մոդելում չկա կոնկրետացում, ապա հանրությունը սկսում է այն ընկալել ոչ շատ լուրջ, զուտ քարոզչական տրամաբանության շրջանակում: Իսկ քանի որ իրողությունը ունի տարիների նախապատմություն, ինչպես նկատեցինք, ապա արդեն իսկ կա որոշակի թերահավատ վերաբերմունք այդօրինակ ահազանգերի հարցում: Հետևաբար պետությունը կա՛մ պետք է չբարձրաձայնի, կա՛մ բարձրաձայնելու դեպքում պետք է թերևս հստակեցնի, թե հատկապես ինչ հատուկ ծառայության մասին է խոսքը, հատկապես ինչ սխեմաների, ում միջոցով են դրանք իրականացվում, ինչ շեշտադրումներով և այլն:

Հասկանալի է, որ այդ պարագայում կարող են առաջանալ մի շարք քաղաքական խնդիրներ: Բայց այդ դեպքում ավելորդ է անհասցե ահազանգը, այլ պետք են շատ հասցեական գործողություններ, իսկ հետո հանրությանը ներկայացվող ապացույցներ: Որովհետև ըստ էության նույն տրամաբանությամբ էլ ներկայումս փողոցային պայքարի հետևորդ ընդդիմադիր ուժերն են թիրախավորում քաղաքական իշխանությանը՝ այն որակելով Հայաստանի դեմ արտաքին նախագիծ, որի նպատակը հնարավորինս շատ կորուստ բերելն է: Այդ փոխադարձ մեղադրանքները Հայաստանը չեն կարող տանել ոչ մի տեղ, առավել ևս իրենց անհասցեականությամբ կամ անառարկելի ապացույցների բացակայությամբ:

Հանրությունը ներկայումս քաղաքական դերակատարներից սպասում է բովանդակային պայքար, որը գոնե կապահովի պետության առաջ ծառացած խնդիրների ուղղությամբ լուծումների հասնելու նվազագույն հնարավորություն ներկայիս՝ բոլոր առումներով շատ սուղ և ծանր իրավիճակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում