Իմունային անբավարարությամբ մարդիկ, որոնք վարակվում են COVID-19-ով, վարակիչ են մնում ավելի երկար, քան հիվանդների այլ խմբեր: Գիտնականների հետազոտությունները տպագրվել են New England Journal of Medicine-ում:
Այսպես, մասնագետները ուսումնասիրել են թուլացած իմունիտետ ունեցող և կորոնավիրուսով հիվանդ 20 մարդկանց տվյալներ, որոնցից 15-ը ստացել են ակտիվ բուժում կամ քիմիաթերապիա, իսկ 11 հիվանդ ծանր է տարել հիվանդությունը: Ընդհանուր առմամբ կամավորներից վերցվել է 78 նմուշ:
Գիտնականների տվյալներով, վերլուծություններում վիրուսային ՌՆԹ-ն հայտնաբերվել է ախտանիշի ի հայտ գալուց հետո 78 օրվա ընթացքում, իսկ 14 նմուշներից տասում՝ հայտնաբերվել է կենսունակ վիրուս:
Մասնագետները նաև ուսումնասիրել են հինգ մարդու քիթ-ըմպանից վերցված կենսանյութի հսկիչ նմուշները և դրանք տեղադրել բջջային մշակույթներում: Դրանց մեջ վիրուսը աճել է վարակման սկզբից 8, 17, 25, 26 և 61 օր հետո:
Հետազոտությունների ընթացքում հնարավոր է եղել պարզել, որ հստակ ճնշված իմունիտետ ունեցող մարդկանց մոտ, նույնիսկ արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստումից կամ բջջային թերապիա ստանալուց հետո, կենսունակ COVID-19 կարող է հայտնաբերվել առնվազն երկու ամսվա ընթացքում:
Գիտնականները նախազգուշացրել են, որ ներկայումս իրականացվող նախազգուշական ուղեցույցները, ամենայն հավանականությամբ, պետք է վերանայվեն թույլ իմունիտետ ունեցող մարդկանց համար:







































