Saturday, 20 06 2026
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները

Ցարը թուրքական բազարում ռուսական ռուլետկա է պտտում՝ կոնին դնելով հայկական ներկայիս կապիտալը՝ Արցախը

Քաղաքագետ Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայ զինվորները Հադրութի շրջանի երկու գյուղերը՝ Հին Թաղերն ու Խծաբերդը, զենքը ձեռքին պահում են, զինադադարի հայտարարությունից հետո թուրքական ռազմական ագրեսիայի դեմն առնում են, ունենում են կորուստներ, սկզբունքորեն ամուր կանգնելով ոտքերի վրա՝ իրավիճակը դարձնում են քաղաքական լրջագույն խնդիր, բայց վերջում պարզվում է հայ ժողովրդի մի մասն ասում է՝ շնորհակալություն ռուս խաղաղապահներին ու Ռուսաստանին, որ այդ գյուղերը մտցրեցին ռուսական խաղաղապահության մանդատի տակ:

Հիմա նորից հետ նայեք ու տեսեք պատճառահետեւանքային շղթան: Տեսնողը կհասկանա, որ ռուսական դրոշի բարձրացումը Հին Թաղերում ու Խծաբերդում ՛՛օրհնվի էն սհաթի՛՛ հազարմեկերորդ դրսորումն էր, որտեղ հայը կռվեց, հայը կորուստներ կրեց, հայը կամք ու համառություն ցուցաբերեց, հայը քաղաքական խնդիր լուծեց ու վերջում մեր զինվորներին շնորհակալություն հայտելու փոխարեն պարզվում է շնորհակալություն պետք է հայտնենք ռուս զինվորին: Ապաքաղաքական հայը չի ուզում ուղեղի մի ծալք էլ ավելացնի ու ընկալի, որ Կովկասում ռուսական շահերի իրացումը կատարվում է հայերի ձեռքով ու հայերի հաշվին, իսկ այդ գործարքներում հայերին թողնվում է առուվաճառքից մնացած մանրադրամը՝ ռուսներից շնորհակալ լինելու տեսքով:

Ցարը թուրքական բազարում ռուսական ռուլետկա է պտտում՝ կոնին դնելով հայկական ներկայիս կապիտալը՝ Արցախը, բինգո է բռնում ու դրա դիմաց հայերին ՛՛չայեվոյ՛՛ է տալիս երկու գյուղի տեսքով: Հիմա հարց՝ ինչո՞ւ խաղաղապահի այդ դրոշները չէին բարձրացվել ռուսական խաղաղապահ ուժեր Արցախ մտցնելու օրերին: Պատասխանը շատ պարզ է, որպեսզի երբեւէ խաղարկեին նաեւ այդ խաղաքարտերը, որտեղ հայերից ակնկալվելու էր շնորհակալությունը, մնացածը թուրքերի հետ առեւտրի բարդ գործարքներն էին լինելու, որից հայերը ոչինչ չեն հասկանում արդեն մի քանի դար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում