Իրանի ԱԳՆ-ը կանչել է Ֆրանսիայի դեսպանին՝ իրանցի ընդդիմադիր լրագրող Ռուհոլլահ Զամի մահապատժի մասին Ֆրանսիայի իշխանությունների հայտարարություններից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախարարությունն իր բողոքն է հայտնել ֆրանսիացի դիվանագետին: Մինչ այդ Փարիզը բարբարոսություն էր որակել «Amad News» լրատվական կայքի ղեկավարի մահապատիժը:
Զամը բերման էր ենթարկվել «հակահեղափոխական գործունեության» համար:








































