Ոչ մի պատվաստանյութ չի երաշխավորում բացարձակ պաշտպանություն կորոնավիրուսային վարակից, հայտարարել է Գամալեյայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
«Ոչ մի պատվաստանյութ չի կարող երաշխավորել բացարձակ պաշտպանություն»,- ասել է Գինցբուրգը Նաիլի Ասկեր-զադեի «Վտանգավոր վիրուս. Առաջին տարին» ֆիլմում՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:
Ավելի վաղ Գինցբուրգը հայտնել էր, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը երաշխավորում է, որ պատվաստված անձը 96% հավանականությամբ չի հիվանդանա կորոնավիրուսով, իսկ եթե, այնուամենայնիվ, դա տեղի ունենա, ապա հիվանդությունը կանցնի շատ ավելի մեղմ, քան չպատվաստվելու դեպքում:









































