Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնեց, որ կոռանավիրուսի տարածման տեմպը նվազեցնելու համար երկրում խիստ կարանտին է մտցվել դեկտեմբերի 16-ից: Հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ նոյեմբերի 2-ին ընդունված կարանտինային միջոցառումները բավականաչափ արդյունավետ չէին. Գերմանիայում կրկին աճում է կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը:
Այսպիսով, դեկտեմբերի 16-ից հունվարի 10-ը բոլոր մանրածախ կետերը փակ կլինեն, բացառությամբ մթերային խանութների: Արգելք է մտցվում նաև հասարակական վայրերում ալկոհոլային խմիչքների, պիրոտեխնիկայի վաճառքի վրա:
Դպրոցներն ու մանկապարտեզները փակ կլինեն, բացառությամբ հատուկ դեպքերի: Բացի դրանից, Ամանորի արձակուրդների ընթացքում կարգելվի միջոցառումներ անցկացնել:
Վերջին տվյալների համաձայն՝ Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1,336,101 դեպք, օրական աճը կազմում է ավելի քան 21 հազար դեպք:









































