Հղիության արհեստական ընդհատման մասին օրենքի հակառակորդները բողոքի ցույց են անցկացնում Վարշավայի կենտրոնում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ակցիան կազմակերպել էր Strajk kobiet (Կանանց գործադուլ) շարժումը, որը դեմ է աբորտների օրենսդրական կարգավորմանը:
Հանրահավաքը տեղի է ունենում Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնական՝ Ռոման Դմովսկի հրապարակում, որին մասնակցում է մի քանի հազար մարդ:
Ցուցարարները չպատասխանեցին ոստիկանության՝ ցրվելու պահանջներին։ Նրանք դուրս եկան ճանապարհի երթևեկելի մաս և արգելափակեցին երթևեկությունը Երուսաղեմի և Հովհաննես Պողոս Երկրորդի նրբանցքներով: Իրավապահները դեռ չեն միջամտել ցուցարարների գործողություններին:







































