Saturday, 13 06 2026
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները

Ղարաբաղ. Վիրավոր և հաշմանդամ զինվորների դժվարին վերադարձը Հայաստան (Marianne, Ֆրանսիա)

Մահապարտ անօդաչու սարքեր

Պատերազմի ընթացքում ռազմաճակատում վիրավորված զինվորների մեծ մասին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից տեղափոխում էին Երևանի հիվանդանոցներ: Այսօր ամենաթեթև վերքերով վիրավորները տեղափոխվել են տարբեր բուժհաստատություններ՝ վերականգնման: Մոտ 140 զինծառայող վերականգնողական բուժում է ստանում Երևանի համալսարանի շենքերից մեկում տեղակայված «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում»: Այնուամենայնիվ, «Վիրավոր զինծառայողների և հաշմանդամություն ունեցող զինծառայողների աջակցության կենտրոնը», որը ղեկավարում է այս հաստատությունը, ներկայումս չի բավարարում առկա կարիքները: «Ի սկզբանե մեր կենտրոնը կարող էր պատասխանատվություն ստանձնել նախորդ պատերազմներում վիրավորումներ ստացածների մեծ մասի համար: Բայց այս անգամ նրանք այնքան շատ են, որ մենք չենք կարող զբաղվել բոլոր վիրավորներով,- խոստովանում է հասարակական կազմակերպության խոսնակ Սաթեն Միքայելյանը և պարզաբանում,- չնայած այս պահին պաշտոնական թվեր չկան, մեր տեղեկություններով՝ կա ավելի քան հինգ հազար վիրավոր զինվոր»:

Մահապարտ անօդաչու թռչող սարքերն ու հրետանին ավերածություններ պատճառեցին հայկական կողմին՝ սպանելով 2425 զինվորների, ծանր վիրավորում հասցնելով փրկվածներին: Ռազմական վիրաբույժ Միքայել Սամսոնյանը խոստովանում է. «Մենք չէինք սպասում այս պատերազմում հաշմանդամների թվի այսպիսի աճի և հակառակորդի կողմից մեր դեմ նման զենքի օգտագործմանը: Այս զենքը շատ լուրջ վնասվածքներ է պատճառում: Հայ հասարակությունը ստիպված կլինի ընդունել զգալի թվով հաշմանդամ զինվորների»:

Վերադարձ աշխատանքի

Մի երկրում, որտեղ գործազրկության մակարդակը 2019-ին հասել էր 16,99%-ի, աշխատանք գտնելը դառնում է բարդ խնդիր: Իսկ հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում գործազրկության մակարդակը գերազանցում է 90%-ը: Խաչիկ Վարդանյանը պատրանքներ չունի իր ծանր վիրավորումներ ստացած ընկերների ճակատագրի վերաբերյալ. «Հայաստանում մենք հաճախ մեզ հայրենասեր ենք անվանում, բայց երբ բանը հասնում է աշխատանքին, ամեն ինչ շատ ավելի բարդ է ստացվում: Ընկերություններին անհրաժեշտ են ունակ, ակտիվ և ներկայանալի աշխատակիցներ: Միգուցե պատերազմից անմիջապես հետո ինչ-որ մեկը ընդունի աշխատանքի վիրավոր զինվորներին լավ տպավորություն թողնելու համար, բայց երբ ժամանակ անցնի, ամեն ինչ նորից նույնը կլինի»:

Հասարակության մեջ աշխատանքը տղամարդկանց սոցիալական ինտեգրման հիմնարար միջոցն է: Առանց աշխատանքի՝ ամուսնանալու հավանականությունը զգալիորեն կրճատվում է: «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը», բացի ֆիզիկական վերականգնումից, տրամադրում է նաև լեզվի դասընթացներ, ծրագրավորման և հաշվապահական դասընթացներ պատերազմի հաշմանդամների մասնագիտական ​​վերապատրաստման համար:

 Հաշմանդամների համար ոչ պիտանի երկիր

Սաթեն Միքայելյանը հիշում է. «Երբ 2014-ին սկսեցինք աշխատել կենտրոնի համար մեր նախագծի վրա, մենք շատ զարմացանք, երբ իմացանք, որ հասարակության համար չկա սոցիալական ինտեգրման ծրագիր»: Խոսնակը հպարտորեն ասում է. «Մենք դեռ միակ կազմակերպությունն ենք, որն առաջարկում է այս տեսակի վերապատրաստում: Օրինակ՝ մենք օգնեցինք մի զինվորի, որը նախկինում աշխատում էր որպես շրջիկ վաճառող: Կորցնելով երկու ոտքերը՝ նա չէր կարող շարունակել զբաղվել նույն աշխատանքով: Նա սովորեց նոր արհեստ՝ կրկին հասարակություն մուտք գործելու համար»:

Հասարակության զարգացումը խոչընդոտող նշանակալից գործոն է խորհրդային ժառանգությունը քաղաքաշինության ոլորտում, և դրանում Հայաստանում հաշմանդամներին արդեն քիչ էին հաշվի առնում: Հասարակական տարածքներում և հին շենքերում կան սանդուղքներ, որոնք հասանելի չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Փողոցում չկան հատուկ ազդանշաններ, որոնք կարող են օգնել թույլ տեսողություն ունեցողներին: Երևանը, ինչպես և Հայաստանի մյուս բնակավայրերը, հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Նույնիսկ եթե հայ հասարակությունը դրական վերաբերմունք ունի զինվորների հանդեպ՝ նրանց համարելով երկրի անվտանգության երաշխավորներ, ըստ էության, ըստ Երևանի պետական ​​համալսարանի սոցիոլոգիայի դոկտոր Եվգին Վարդանյանի՝ «Հայաստանը բոլորովին պատրաստ չէր այս պատերազմին: Երկիրը թանկ վճարեց: Մեր ֆինանսները սահմանափակ են, և մենք պատրաստ չենք տեսնել հաշմանդամություն ունեցող կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մեր զինվորներին, բայց մեր պարտականությունն է օգնել նրանց ինտեգրվել հասարակությանը: Եվ ես ենթադրում եմ, որ նրանք կմերժվեն»:

«Տղամարդը չպետք է թույլ տեսք ունենա»

Չի մերժվել, բայց և չի հասկացվել: Երիտասարդ նորակոչիկները և կամավորները վախենում են, թե ինչպես կարձագանքեն քաղաքացիներն իրենց վնասվածքներին: Հոգեբույժ Արամ Հովսեփյանը, որը ղեկավարում է «Հոգեկան առողջության ծառայություն» ՀԿ-ն ասել է․ «Հարցն այն չէ, թե արդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է հասկանալու այդ զինվորների վնասվածքները: Հարցը հետևյալն է. արդյո՞ք այդ զինվորները պատրաստ են հասարակության հետ կիսվել իրենց պատմություններով: Նրանց համար շատ դժվար է խոսել վնասվածքների մասին: Հայաստանում տղամարդկության մշակույթը բացառում է թուլության իրավունքը: Տղամարդը չպետք է ունենա թույլ տեսք»:

Վեց երկար շաբաթներ 22-ամյա Արմենը կռվել է Լեռնային Ղարաբաղում՝ Մարտունիում: Իր ընկերներից մեկի մահից հետո, որը մահացավ հենց նրա ձեռքերում, իր մխիթարությունն է փնտրում օղու և հազի օշարակի մեջ: Մեկ շաբաթ առաջ նա վերադարձավ Երևան, և կարծես ոչինչ չէր պատահել, վերադարձավ աշխատանքի: Նրա վերնաշապիկը անթերի է, մազերը՝ անթերի: Բարի հաճախորդներն անընդհատ զրուցում են, և Արմենը դրան ուշադրություն չի դարձնում: Նա հրաժարվում է խոսել պատերազմի մասին. «Այստեղ ինձ վերաբերվում են որպես հաճելի տղայի: Ես չեմ ուզում, որ այս վերաբերմունքը փոխվի: Ես չեմ ուզում, որ նրանք մտածեն, թե ես խենթ եմ, քանի որ, հասկանո՞ւմ եք, նույնիսկ երբ խոսում եմ այն ​​ամենի մասին, ինչ զգացել եմ, ես ժպտում եմ: Մարդիկ հարցնում էին. «Ինչպե՞ս կարող ես պատմել այս ամենը և ժպտալ: Նա խելքը կորցրել է»: Արմենը մի պահ կանգ առավ և հարցրեց. «Բայց ի՞նչ պետք է անեմ: Լացե՞մ »: Կամավոր երիտասարդ զինվորն այժմ մտածում է դիմել հոգեբանի:

«Մի քանի շաբաթվա ընթացքում մենք հասունացել ենք մի քանի տարով»:

Դա հենց այն է, ինչ արեց 21-ամյա ժամկետային զինծառայող Գարիկը, որն ամեն օր տեսնում է Շուշիի ճակատամարտը, որտեղ վիրավորվել էր նոյեմբերի 7-ին: Ֆինանսիստ ուսանողը վախենում է խեղդվել իր հիշողություններում: Զինվորական հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա կխոսի հոգեթերապևտի հետ, նույնիսկ եթե նրան տարօրինակ համարեն. «Մարդիկ զարմանքով են նայում այդ զրույցներին, բայց կարծում եմ, որ զինվորների համար դա փրկություն է»: Այնուամենայնիվ, ոչ բոլոր զինվորականներն են համաձայն նրա այդ հարցի հետ: Նրանցից ոմանք կտրականապես հրաժարվում են հոգեբուժական օգնությունից: Ըստ Արամ Հովսեփյանի՝ նման արձագանքի մեջ զարմանալի ոչինչ չկա: Հայկական բանակի փորձառու մասնագետը վերլուծում է. «Մենք նախկին սովետական ​​բլոկի երկիր ենք, և ԽՍՀՄ-ում հոգեբուժության վերաբերյալ շատ առասպելներ կան: 20 տարի առաջ կարծում էին, որ հոգեբույժը սպիտակ վերարկուով մի մարդ է, ով աշխատում է հիվանդանոցում, դեղեր է տալիս և ծեծում հիվանդներին: Հոգեբանից օգնություն խնդրելը երիտասարդ, կրթված մարդկանց համար խնդիր չէ, բայց նրանց ծնողները դա դեռ ամոթ են համարում»: Հովսեփյանի հասարակական կազմակերպություն արդեն 24 հիվանդ է այցելել: Առաջիկայում նա նախատեսում է շաբաթական 150 զինվորի անվճար բուժել իր գործընկերների հետ:

«Վիրավոր զինծառայողների և հաշմանդամություն ունեցող զինծառայողների վերականգնման կենտրոնի» պես «Հոգեկան առողջության ծառայությունը» ևս ֆինանսավորվում է հայկական սփյուռքի, քաղաքացիների և միությունների նվիրատվություններից: Բժիշկը ցավում է. «Այս պահին մեր երկիրը ռեսուրսներ ունի միայն առաջին անհրաժեշտության սարքավորումների  համար: Այդ պատճառով մենք ՝որպես մասնավոր կազմակերպություն, այս նախաձեռնությունն իրականացնում ենք իշխանությունների փոխարեն: Ընդհանուր առմամբ, մոտ 10 հազար զինվոր կարող է հոգեբանական օգնության կարիք ունենալ, բայց մենք չենք կարող բոլորին վերցնել մեր թևի տակ: Ուստի անհրաժեշտ է նախնական աշխատանք կատարել՝ կանխելու հետվնասվածքային խանգարման հետ կապված խնդիրները, որը վիրավորների ապաքինումից հետո ոչ միշտ է ախտորոշվում հիվանդանոցներում»: Դրա համար Արամ Հովսեփյանը ցանկանում է բարձրացնել սպաների և ծնողների իրազեկվածությունը, որպեսզի վնասվածքներից հետո մի քանի ամսվա ընթացքում նրանք կարողանան հայտնաբերել այս խանգարումների նշանները. մոտիվացիայի ցածր մակարդակ, ֆոբիաներ, հետապնդող և իրականությունից  հեռու հիշողություններ:

Մեր օրերում հիվանդանոցային մահճակալները, որոնք լցված են 30 տարեկանից ցածր երիտասարդներով, հիշեցնում են ամառային ճամբարները: Երեխաների դեմքեր, բայց վերքերը՝ տեսանելի և անտեսանելի, խոր են: 2002-ին ծնված Նարեկ Ստեփանյանը բեկորներից պատառոտված մարմնով, դողդոջուն ձեռքերով, սայլակի վրա նստած ասում է. «Մի քանի շաբաթվա ընթացքում մենք հասունացել ենք մի քանի ամսով: Պատերազմը սարսափելի բան է: Այն բանից հետո, ինչ տեսել ենք մենք՝ 18-20 տարեկան տղաներս, ուզում ենք միայն մի բան՝ խաղաղություն»:

 

Լուսանկարը՝ Сivilnet-ի

Պատրաստեց՝ Սոնա Աբրահամյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում