Գվատեմալայի դատարանը 6000 տարվա ազատազրկման է դատապարտել 4 նախկին զինվորականների, որոնք մասնակցել են սպանությունների երկրում ընթացած քաղաքացիական պատերազմի ժամանակ: Այս մասին հաղորդում է BBC-ն: Զինվորականները մեղավոր են ճանաչվել ընդհանուր առմամբ 201 սպանություններում՝ տեղի ունեցած 1982 թ. Դոս Էրես գյուղում: Այն ժամանակ հատուկ ստորաբաժանումը, որում ծառայել են դատապարտվածները, իրականացրել է զտումներ տեղի բնակչության մեջ, որոնց կասկածում էին ձախ պարտիզանական խմբերի հետ կապ ունենալու մեջ:
Երեք զինվորական ստացել են 30-ական տարի, ինչպես նաև դատապարտվել են մարդկության դեմ գործած հանցանքի համար՝ ստանալով ընդհանուր առմամբ 6060 տարվա ազատազրկում: Զինվորականները պնդել են, որ իրենք անմեղ են: Տեղեկացնենք, որ 2001 թ. Գվատեմալայի այն ժամանակվա նախագահ Ալֆոնսո Պորտիլյոն հայտարարել էր, որ այդ գյուղում տեղի ունեցած սպանությունների համար մեղավոր է պետությունը, և տուժածներին վճարվել էր 1.8 միլիոն դոլար փոխհատուցում: Դատավարություններ այս հարցով չէին անցկացվել:









































