Մասնագետները պարզել են, որ սննդակարգում պարբերաբար ներառվող մի շարք մթերքներ կարող են կիսով չափ նվազեցնել սրտի կաթվածի հավանականությունը: Փորձագետներն իրենց եզրակացությունները ներկայացրեցին Focus ամսագրի հրապարակման մեջ:
Հրապարակուման մեջ մասնավորապես թվարկվում է 12 սննդամթերք, որոնք առաջարկվում են սննդակարգում ներառելու համար՝ ձիթապտղի յուղ, կանաչ թեյ, սխտոր, մուգ շոկոլադ, լոլիկ, ավոկադո, ճարպոտ ձուկ, լոբազգիներ, ամբողջական ձավարեղեն, հատապտուղներ և ընկուզեղեն և լայնատերև բանջարեղեն:
Մասնագետները նշել են, որ ձիթապտղի յուղի, լոլիկի և հատապտուղների մեջ հակաօքսիդիչների առկայությունը ապահովում է այդ մթերքների դրական ազդեցությունը սրտի վրա, դրանք օգնում են նվազեցնելու «վատ» խոլեստերինի մակարդակը, վերացնելու մարմնի բորբոքային պրոցեսները: Իսկ ճարպաթթուները, որոնք պարունակվում են ավոկադոյում, նուշում, յուղոտ ձկների մեջ, օգտակար են սրտի համար:




































