Համբուրգի Բինենալստրյոմ լճում օգոստոսի 2-ին բացվել է անսովոր հսկայական մի քանդակ, որը պատկերում է լճում լողացող շիկահեր աղջկա: Այս մասին հաղորդում են գերմանական լրատվամիջոցները: Ջրից երևում է նրա գլուխը՝ ներկված շրթունքներով և մերկ ծնկները:
«Շիկահերը», որին ոչ պաշտոնապես անվանում են նաև ջրահարս, ունի 30 մետր բարձրություն և կշռում է մոտ 2 տոննա, այն թեթև է, քանի որ պատրաստված է հատուկ թեթև նյութերից: Արձանի տեղադրումը գովազդի մասնագետ Օլիվեր ֆոսի նախաձեռնությամբ է եղել: Ֆոսի խոսքերով՝ անսովոր քանդակը պետք է ցույց տա, որ Համբուրգը քաղաք է, որում ապրում են անսովոր ստեղծագործ մարդիկ, և միաժամանակ բնակավայր է՝ ջրի վրա: Շիկահերը ջրում կմնա մոտ 9 օր:






































