Նյու Յորքի կենտրոնում մեքենան մխրճվել է ցուցարարների բազմության մեջ, առնվազն վեց մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Դեպքը տեղի է ունեցել Մանհեթենի տարածքում: Մեքենան մխրճվել է ցուցարարների ամբոխի մեջ, որոնք, ենթադրաբար, հանդես էին գալիս ի պաշտպանություն Նյու Ջերսիի բանտում հացադուլ հայտարարած բանտարկյալների:
Վարորդը բերման է ենթարկվել, նրան հարցաքննում են։
Նշվում է, որ ցույցին 40-50 մարդ է մասնակցել։









































