Ներքաղաքական դիմակայությունը Հայաստանում մտնում է վճռորոշ փուլ: 17 կուսակցությունները, որոնք վերջնագիր էին ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարական տալ մինչև դեկտեմբերի 8-ի ժամը 12։00-ն, ժամանակը լրանալուց և հրաժարական չլինելուց հետո հայտարարել են քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասին: Միաժամանակ, վարչապետի հրաժարականի պահանջին է միացել Հայ Առաքելական եկեղեցին: Գարեգին Երկրորդը դիմել է ուղերձով Գերագույն հոգևոր խորհրդի նիստից հետո: Վարչապետին հրաժարականի կոչ է հղել նաև Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Վարչապետ Փաշինյանը մինչ այժմ եղել է անդրդվելի: Կողմերի դիրքավորումները խոսում են այն մասին, որ երկխոսության հնարավորությունը գործնականում հասել է նվազագույնի, եթե ոչ զրոյի: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ:









































