«Արտահերթ ընտրությունները նաև մենք կարող ենք իրականացնել և երաշխավորում ենք դրա թափանցիկությունը. մեր կազմակերպած արտահերթ ընտրությունների ժամանակ որևէ մեկը չի կարող փող բաժանել»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Անդրադառնալով հարցին, որ ընդդիմության պահանջն է վարչապետ Փաշինյանի օր առաջ հրաժարականը, Մարուքյանն ասաց. «Հայաստանի քաղաքական պատմության մեջ ընդդիմության պահանջը մի անգամ է բավարարվել. երբ Նիկոլ Փաշինյանը պահանջել է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ընդդիմության պահանջի բավարարման ուրիշ ցցուն դեպք ես չգիտեմ»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































