Tuesday, 23 06 2026
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26

Չեխովի դպրոցի տնօրենը քաղաքական հայտարարություններ է անում. քաղաքապետարանը իրավական գործընթաց կնախաձեռնի

Անտոն Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը «մայրաքաղաքի կենտրոնից մինչև ամենահեռավոր գյուղերի ուսուցիչներին կոչ է անում սրբել արցունքները, ուշքի գալ և մի մարդու նման ոտքի կանգնել»։ Իսկ մի քանի այլ կայքերի մեկնաբանմամբ՝ նա «բոլոր ուսուցիչներին կոչ է անում միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին»։

Lurer.com կայքում տեղադրված գրառման մեջ Գայանե Սարուխանյանը գրում է. «Այս հարցը այսօր բոլորս ենք տալիս. ի՞նչն ենք սխալ արել, որտե՞ղ, ե՞րբ… ԱՅՍՕՐ ԱՅԴ ՀԱՐՑԸ ՉԻ ՏԱՆՋՈՒՄ ՄԻԱՅՆ ՄԵԿԻՆ, ԵՎ ԱՅԴ ՄԵԿԸ ԴՈՒՔ ԵՔ, ՎԱՐՉԱՊԵ՜Տ… Մենք՝ գլխիկոր, մենք՝ տապալված, մենք՝ դավաճանված:
Իսկ Դուք դեռ կաք, Դուք՝ բոլոր չուղղված սխալների, բոլոր սխալ որոշումների, բոլոր սխալ շրջադարձերի միակ հասցեատերը, Դուք դեռ կաք ու որոշել եք մնալ, մնալ՝ մեր ավերակ հաղթանակների բուրգին կանգնած, որպեսզի հերթական սանձարձակ մարտահրավերը նետեք ու Ամանորի գիշերը բիրտ դեմքով հնչեցնեք՝ Արցախի հպարտ հայություն…»։

Նկատենք, որ կրթական հաստատությունները՝ դպրոցները, մանկապարտեզները համարվում են ապաքաղաքական կառույցներ, և բազմիցս է ամենաբարձր մակարդակով կարևորվել այդ սկզբունքը խախտողների նկատմամբ խստագույն պատիժ։

ԿԳՄՍ արդեն նախկին նախարար Արայիկ Հարությունյանը 2018-ին Արմավիրի մարզպետարանում 2018-2019 ուստարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկման ժամանակ անդրադարձել էր դպրոցների ապաքաղաքականացման խնդրին։ Նրա խոսքերով՝ դպրոցները ապաքաղաքական կառույցներ են, և Հայաստանի նոր կառավարության սկզբունքային մոտեցումն է՝ կրթության համակարգը զերծ պահել քաղաքականացումից։ «Եթե որևէ ազդեցիկ անձ փորձի դպրոցը ներգրավել քաղաքական գործընթացներում, խստագույնս կպատժվի: Ինքս քաղաքական կուսակցության ներկայացուցիչ եմ, և եթե իմ կուսակիցը իրեն նման արարք թույլ կտա, դա անհետևանք չի մնա: Խնդրում եմ բոլոր ուսուցիչներին և տնօրեններին, եթե դպրոցը քաղաքականության մեջ ներքաշելու փորձեր կլինեն, տեղեկացնել այդ մասին կրթության և գիտության նախարարություն, մարզպետարան: Վստահ եղեք, որ դուք խնդիր չեք ունենա, խնդիր կունենա այն անձը, որը նման քայլի կդիմի»,-ասել էր Հարությունյանը, որը հիմա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է։

Գայանե Սարուխանյանն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե կայքերում իր ասածի ինչ «ինտերպրետենցիաներ կան», իսկ իր «հոդվածը» տեղադրված է lurer.com կայքում։ Մեր դիտարկմանը՝ այդ գրառման մեջ ինքը քաղաքական հայտարարություններ է անում, իսկ դպրոցներն ապաքաղաքական մարմիններ են, դա նորմա՞լ է, Սարուխանյանը հայտարարեց, որ ինքը լրագրողներին հարցազրույց չի տալիս ու անջատեց հեռախոսը։

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը դեմ է դպրոցների, ուսուցիչների քաղաքականացված լինելուն, բայց Սարուխանյանի արարքը արդարացում ունի՝ եթե դա կարելի էր 2018 թվականին, ինչու չի կարելի հիմա։ «Բումերանգի օրենք կա։ 2018 թվականի հեղափոխության ժամանակ նույնպես դպրոցները, աշակերտները մասնակցեցին այդ պրոցեսին»,- ասաց Բախշյանը։

Դիտարկմանը, որ 2018-ին աշակերտները, ուսուցիչները ինքնակամ էին մասնակցում ակցիաներին և որևէ մեկը նրանց քաղաքական կոչով չէր դիմում, Բախշյանը պատասխանեց. «Ուսուցիչներին ուղիղ կոչ չի եղել, բայց այն դպրոցները, որոնք չեմ մասնակցել դրան, հեղափոխության մասնակիցների կողմից արժանացել են տարբեր տիպի պարսավանքների։ Հիմա ձեր նշած դպրոցի տնօրենը կարող է արդարանալ և ասել՝ այդ ինչպես է, որ 2018-ին դա կարելի էր, իսկ հիմա չի՞ կարելի։ Մանավանդ որ հիմա հիմք կա ու բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվում, որ երկիր ենք կորցնում, պետություն ենք կորցնում։ Ինքս դա չեմ ողջունում, բայց հասկանում եմ տնօրենին։ 2018 թվականի հեղափոխության ժամանակ ես էլ հրապարակավ ասել եմ, որ աշակերտները և ուսուցիչները՝ որպես այս երկրի քաղաքացիներ, չեն կարող անտարբեր մնալ այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է երկրում։ Այսօր էլ նույն կարծիքին եմ, որ չենք կարող անտարբեր մնալ այն ամենի նկատմամբ ինչ կատարվում է մեր երկրում, և ինչից բոլորս ցնցված ենք»։

Մեկ այլ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նորմալ է, որ դպրոցի տնօրենը՝ որպես քաղաքացի, իր քաղաքացիական դիրքորոշումն է հայտնում, բայց նորմալ չէ, որ դա վերածվում է կոչի՝ ուղղված մյուս ուսուցիչներին։ «Յուրաքանչյուր մարդ ունի իր դիրքորոշումը, կարող է արտահայտել իր այդ դիրքորոշումը, բայց չեմ կարծում, որ դա պետք է արտահայտվի մյուսներին ուղղված կոչերով։ Նորմալ է, որ դպրոցի տնօրենը հրաժարական է պահանջում, դա իր դիրքորոշման արտահայտություն է, բայց երբ դա վերածվում է մյուս ուսուցիչների նկատմամբ պարտադրանքի, կոչի, ուղղորդող ինչ-որ քայլի, դա արդեն նորմալ չէ»,-ասաց Խաչատրյանը։

Երևանի քաղաքապետարանում ծանոթ էին Չեխովի դպրոցի տնօրենի քաղաքական գրառմանը:

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ և՛ «Հանրակրթության մասին» օրենքը, և՛ այլ իրավական ակտեր ուղղակի արգել ենք սահմանում դպրոցին՝ ի դեմս տնօրինությանը, մանկավարժական գործունեություն իրականացնողին հանդես գալ քաղաքական հայտարարություններով, առավել ևս քաղաքական քարոզ իրականացնել հօգուտ կամ ընդդեմ որևէ մեկի: «Այս առումով Երևանի քաղաքապետարանը համապատասխան իրավական գործընթաց է ձեռնարկել, որի արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց Կարապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում