Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակետ է հայտնել, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը հնարավորություն տվեց իրավիճակը Ղարաբաղում թեքելու «դրական ուղղությամբ»՝ գրում է mk.ru-ն:
Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համատեղ հայտարարություն ստորագրեցին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին:











































