Thursday, 25 04 2024
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ

Օլիգարխիան գալու է հողե՞ր հետ բերի. սա աթոռակռիվ է, հետո էլ իրար են ուտելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը:

– Տիկին Համբարձումյան, ի՞նչ պետք է անեն Հայաստանի հարուստ հայերը Հայաստանի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար։ Նրանց մի մասն այսօր վարչապետի հրաժարականն է պահանջում։

– Աշխարհում տարբեր հեղափոխություններ են եղել, բայց չեմ տեսել օլիգարխիայի հեղափոխություն պատմության մեջ։ Ձեր ասած օլիգարխիան, որ այսօր պահանջում է վարչապետի հրաժարականը, ոչինչ չի կարող անել, եթե չլինի միասնություն, բայց ժողովուրդը, ինչպես տեսնում եք, նրանց չի աջակցում։ Իրենց գործարանների աշխատակիցներին ստիպում են, 5000 դրամ են տալիս, որ փողոց դուրս գան։ Ավելի սարսափելի է, երբ մարդն իր հոգին է վաճառում։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, միմիայն աթոռի կռիվ է։ Վազգեն Մանուկյանին սկսեցի չհարգել, որ գնաց դրան, ինքը ժողովրդի ձայնը  չունի, մի՞թե չի հասկանում։ Բա քաղաքական դիակ Արթուր Բաղդասարյանը որտեղի՞ց հայտնվեց…

Այն, որ Նիկոլ Փաշինյանը պետք է անի արտահերթ ընտրություններ, դա աներկբա է, իսկ փողոցում կանգնած  այդ  17 կուսակցությունները չեն կարողանալու հաղթահարել նվազագույն շեմն անգամ և չեն անցնելու խորհրդարան։ Անամոթները փոխանակ այսօր նստեն տանը և մտածեն գերիների վերադարձի մասին, փոխանակ զոհերի ընտանիքների սոցիալական աջակցության մասին մտածեն, խոսում են անցումային կառավարության մասին։ Եվ քանի որ Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը մտել է ուժի մեջ, իսկ 17 կուսակցությունները ունեն անօրինական գույք, որը պետք  է բռնագանձել, դրա համար դիմում են այս քայլին։ Մի՞թե ժողովուրդը չգիտի՝ սրանք ովքեր են։ Եթե մի մարդու՝ Արթուր Վանեցյանի մականունը դպրոցում եղել է մորքուր, ի՞նչ եք կարծում, նա կարո՞ղ է ղեկավարել երկիրը։ Արթուր Վանեցյանը պետք է մտնի տուն և դուրս չգա։ Կամ՝ Նաիրա Զոհրաբյան… ամոթ է, քեզ կնոջ պես պահի, մի գոռա, հանգիստ խոսիր, ինչու ես գոռում, գուցե լավ չես լսում, ամոթ է։ ԲՀԿ այս քաղաքական ծերակույտին պետք է հանել, պետք է նոր ուժեր գան, նոր մտածելակերպով, և մաքրեն ԲՀԿ-ն։ Ծառուկյա՛ն, 2015-ին ժողովուրդը Մատենադարանում հավաքվեց, բայց դու չեկար, տո հենց Դոդի Գագո ձևակերպումից հետո ինքնասիրություն ունեցող մարդը դա կուլ չէր տա։ Կամ կաթողիկոսը ով է, որ վեր կենա և պահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ որ ժողովուրդը կանգնել և իր հրաժարականն էր պահանջում, ինչո՞ւ հրաժարական չտվեց։ Այդ կաթողիկոսի մասին Սիլվա Համբարձումյանը շատ բան գիտի, ամեն ինչ ջրի երես կհանեմ, ես եմ նրան գահընկեց անելու, ինքը արժանի չէ կաթողիկոս լինելու։

Մեծ ցավ եմ ապրում մեր ժողովրդի համար։ Ցավ է, որ գյուղապետերը գյուղացիների անունից պահանջում են վարչապետի հրաժարականը, ժողովուրդը Նիկոլի կողմից է։ Արման Աբովյան, գնա քո խաղը խաղա, ի՞նչ ես եկել քաղաքականություն, դու գլուխ չես հանում քաղաքականությունից։ Ծառուկյանը չլինի խորհրդարանում, նրանք չեն կարող ապրել, բարձր աշխատավարձ է Ծառուկյանը նրանց տալիս։ Ցավում եմ, որ փողը վերցնում են, գնում գոռում։ Օլիգարխիան ոչինչ չի կարող անել, վստահեցնում եմ։ Անցյալ օրը շեյխին լսեցի, որն ասում էր՝ թող խաղաղվի ներքին վիճակը, տեքստիլի գործարան եմ բերելու բացեմ Հայաստանում։

– Ռուսաստանում ապրող մի քանի մեծահարուստ հայեր նույնպես պահանջում են վարչապետի հրաժարականը։

– Ո՞վ է ակտիվացել՝ Ռուբեն Վարդանյան, Կարեն Կարապետյան, Սամվել Կարապետյան… սրանք բոլորը սերժաքոչարյանական մարդիկ են։ Արա Աբրահամյանը ո՞վ է։ Նրանք իրենց համար դրսում ապրում են և իրավունք չունեն խառնվելու մեր ներքին գործերին, նրանք թող գան Հայաստանում ապրեն, նոր խոսեն։ Սերժաքոչարյանո՞վ են գալու այս երկիրը ղեկավարեն։ Ուզում են կարծիք հայտնել, թող գան ապրեն Հայաստանում, ամեն օրվա ցավով տառապեն, ոչ թե լենուբոլ ապրեն ու էնտեղից էստեղ պահանջներ ներկայացնեն։ Օլիգարխիան գալու է հողե՞ր հետ բերի. սա աթոռակռիվ է, հետո էլ իրար են ուտելու, թե ով դառնա վարչապետ։ Ամբոխները չեն կարող Հայաստանը տնօրինել։ Փաշինյանը թույլ է այն առումով, որ նրանց գողացածը չվերադարձրեց բյուջե, Փաշինյանը պետք է թողնի թավիշը և գործի։ Դատավորները անգործության են մատնված։

– Հավատարիմ կադրերի խնդի՞ր կա։

– Այո՛, ոչ թե Քաջ Նազարի բախտին արժանացածները, որոնք ԱԺ-ում են, նրանց ո՞վ էր ճանաչում։ Արարատ Միրզոյանը երբ ասաց, որ Նիկոլի զինվորն է, գնահատելի է։  Աջապահյանին նայեք, նա ի՞նչ իրավունք ունի Շիրակի թեմի  առաջնորդ լինելու, ինքը զոհերի և ոչ Նիկոլի համար էր դա անում։ Ես գնալու եմ այդ առաջնորդի հետ հանդիպման։  Մի բան կարող եմ ասել՝ օլիգարխիան ոչինչ չի կարող անել։ Ես մեղադրում եմ Նիկոլ Փաշինյանին մեկ բանի համար՝ որ չի կարողանում բռնագանձել թալանը։ Ստալինի նման պետք է գործել, մի՞թե չի տեսնում, որ դատավորները ծախված են, ժողովրդին հավատարիմ 30 դատավոր հազիվ գտնվի, մնացածի անցյալը թող նայի՝ ում մարդն են, ոնց են եկել: Այն ժամանակ դատական հարցերը պետք է լուծվեին, և անցումային արդարադատություն իրականացներ։

Տնտեսությունը ինչպե՞ս ոտքի հանել։

– Պետք է միասնականություն, դրա համար պետք է նստեն տները, բոլոր գործարարներով պետք է հավաքվենք, և ով ինչ կարող է՝ պետք է ձեռնարկի: Ես ասել եմ՝ թող ներքին խաղաղություն լինի, ես լիքը ներդրող կբերեմ Հայաստան՝ հնդիկ, արաբ, կանադացի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում